Հայաստանում բավականաչափ խաղողի այգիներ չկան գինեգործությունը զարգացնելու համար

Հայաստանում բավականաչափ խաղողի այգիներ չկան գինեգործությունը զարգացնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանում մոտ 2000 հա ընտիր կարմիր խաղողի և նույնքան էլ սպիտակ խաղողի այգիներ կան, իսկ եթե տարեկան բնակչության մեկ շունչը 10 լիտր գինի սպառի, ինչը շատ իրական է, մեր խաղողի այգիները չեն բավականացնի, գտնում է Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ընդ որում, նա նշեց, որ եթե Սփյուռքում մեկ միլիոն ընտանիք որոշի տարեկան մեկ շիշ հայկական գինի գնել, ապա ռեսուրսները չեն բավականացնի պահանջարկը բավարարելու համար: Հարությունյանն ավելացրեց, որ դեպի ԱՄՆ ու Եվրոպա հայկական գինիների ողջ արտահանման 95%-ը սպառում են Սփյուռքի ներկայացուցիչները:

«Սփյուռքի դերը դրական է այն տեսակետից, որ նրանք գնում են գինին, սակայն բացասական է այն գործոնը, որ այն գնում են ոչ թե որակի, այլ նոստալգիայի զգացողության պատճառով: Դա հայկական արտադրողներին չի ստիպում բարձրացնել որակը»,- ասաց նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---