Զավեն Անդրիասյանը շախմատի Ռուսաստանի Գավաթում հաջորդ փուլ անցավ12 նոյեմբերի 2010 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին կայացան շախմատի Ռուսաստանի Գավաթի 3-րդ շրջանի երկրորդ պարտիաները, Գավաթի խաղարկությանը մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Հայ շախմատիստը սպիտակ ֆիգուրներով խաղաց Սանան Սյուգիրովի հետ (Ռուսաստան) և շատ դժվար ու համառ պայքարի արդյունքում առավելության հասավ նրա հանդեպ: Մրցակիցը չէր ցանկանում հանձնվել և փորձում էր ոչ ոքի ավարտել խաղը: Նրանց առաջին հանդիպումը ոչ ոքի էր ավարտվել, և երկու պարտիաների արդյունքում Անդրիասյանը 1,5:0,5 հաշվով հաղթանակ տարավ և անցավ հաջորդ փուլ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |