«Հայաստան» հիմնադրամին նվիրատվություն կարելի է կատարել նաև «ԹելՍել» վճարային համակարգի միջոցով![]() PanARMENIAN.Net - Արցախի և Հայաստանի ջրամատակարարման «Ջուրը կյանք է» ծրագրի շրջանակներում «Հայաստան» հիմնադրամին նվիրատվություն կարելի է կատարել «ԹելՍել» վճարային տերմինալների միջոցով: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ին «ԹելՍել»-ի մամլո ծառայությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «ԹելՍել» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: «Նույնիսկ չնչին թվացող 200, 500 և 1000 դրամները, կուտակվելով, կարող են ավանդ դառնալ այնպիսի լուրջ նախագծերի իրագործման համար, ինչպիսիք են Արցախի և Հայաստանի գյուղական համայնքների ջրամատակարարումը»,- ասել է «ԹելՍել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արամ Ազատյանը: Վճարային համակարգի միջոցով վճարումը խլում է 1 րոպեից քիչ ժամանակ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1996-ից ի վեր անցկացնում է ամենամյա հեռուստամարաթոններ, որոնք հեռարձակվում են Լոս Անջելեսից: Հեռուստամարաթոնները սովորաբար անց են կացվում նոյեմբեր ամսին և տևում են 12 ժամ: Իր գոյության ընթացքում հիմնադրամն իրագործել է 200 մլն դոլար արժողությամբ նախագծեր: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |