Եվրոպայի խորհուրդը սեմինար է կազմակերպել Երևանում հայ ոստիկանների համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Երեւանում բացվեց «Ոստիկանական ծառայողների համար հասարակական կարգի պահպանության եւ վատ վերաբերմունք չկիրառելու մասին» թեմայով սեմինարը, որը կազմակերպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի Գլխավոր քարտուղարությունը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ:

Սեմինարն անցկացվում է «Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների» ծրագրի շրջանակներում, որն ընդունվել է այս տարվա ապրիլի 1-ին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սեմինարի ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը քննարկվել է Եվրոպայի Խորհրդի հետ միասին: Հիմք են ընդունվել «Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների» Ծրագիրը ներառում է հասարակական կարգի եւ անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների ¥այդ թվում` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման առումով¤ իրականացման իրավական բազայի կատարելագործման ոլորտում միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրում, զանգվածային անկարգությունների կանխման ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրում, մասնագիտական գիտական գիտելիքների կատարելագործում, հասարակական կարգի պահպանման գործում հասարակայնության ներգրավմանն ուղղված միջազգային փորձի ուսումնասիրում եւ ներդրում:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը, սեմինարի անցկացման, նշված ոլորտում Եվրոպական առաջավոր փորձը ներկայացնելու, ինչպես եւ երկուստեք քննարկումներ անցկացնելու նպատակով Երեւան են ժամանել Վիլլեմյեն Լոսը` Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարությունից, եւ Եվրոպայի Խորհրդի փորձագետներ ՄքՔլին Ջանիսն ու Բերթ Բուլթմանը: Սեմինարին բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարության ծրագրի ղեկավար Վիլլեմյեն Լոսը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սեմինարին մասնակցում են ոստիկանության կենտրոնական ապարատի եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավար ծառայողներ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---