ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 15-17-ը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 15-17-ը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նոյեմբերի 15-17-ը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: Այցը կազմակերպել է Հայկական Բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):

ՀՀ Օմբուդսմենը հանդիպումներ է ունենալու Եվրոպական հանձնաժողովի` Ռուսաստանի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար, արևելյան Եվրոպայի, հարավային Կովկասի և կենտրոնական Ասիայի հետ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրեն Գունար Վիեգանդի, Եվրոպական խորհրդարանի մարդու իրավունքների ենթակոմիտեի նախագահ Հեյդի Հաութալայի, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայկացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ:

Արմեն Հարությունյանը հանդիպելու է նաև Բուլղարացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի անդամ Անդրեյ Կովաչևի և ԵՄ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակության ղեկավար Միլան Կաբրնոշի հետ:

Պաշտոնական այցի ընթացքում Պաշտպանը Եվրոպական խորհրդարանում հանդես է գալու «Քաղաքական համակարգի կապիտուլյացիան` մարդու իրավունքների առջև» վերնագրով ելույթով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---