«Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ. Վերահսկիչ պալատը խախտել է ընկերության կոմերցիոն գաղտնիքը

«Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ. Վերահսկիչ պալատը խախտել է ընկերության կոմերցիոն գաղտնիքը

PanARMENIAN.Net - Վերահսկիչ պալատը (ՎՊ) դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից և խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածն ու «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը: ՎՊ-ն վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական սեփականության օգտագործման նկատմամբ:

ՎՊ-ն լիազորված է իրականացնել ստուգումներ միայն պետական մարմիններում և տեղական ինքնակառավաման մարմիններում: Իսկ եթե նման ստուգումների ընթացքում անհրաժեշտություն է ծագում վեր հանելու որոշակի հարցեր մասնավոր սուբյեկտի մոտ, ապա ՎՊ-ն լիազորված է իրականացնել միայն հանդիպակաց ստուգում:

«Չնայած նրան, որ ՎՊ-ն իրավասություն չի ունեցել իրականացնելու ուղղակի ստուգում «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում, նրա ստուգումը վերաբերել է միայն ընդերքն օգտագործման տրամադրելու օրինականությանը և ընդերքի օգտագործման օրինականությանը: ՎՊ-ն դուրս է եկել իր ստուգման թեմատիկայի շրջանակներից և ստուգել է հարցեր, որոնք ընդհանրապես չեն վերաբերվել ընդերքի օգտագործմանը»,-ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: ՎՊ-ն իրավունք ունի բյուջետային մուտքերի վերաբերյալ վերահսկողություն իրականացնել համապատասխան ստուգող և վերահսկող պետական մարմիններում, այլ ոչ թե ընկերությունում և վերջինիս չի կարող առաջադրել պարտավորություններ պետական բյուջեի նկատմամբ:

ՎՊ-ն անդրադարձել է տարեկան կոնցեսիոն վճարներին, բնօգտագործման վճարներին, «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին»՚ ՀՀ օրենքի պահանջներին վերաբերող հարցերին, ինչպես նաև ֆինանսական հաստատություններում ընկերության բաժնեմասի գրավադրման հարցին, ներառյալ ընկերության և նրա մասնակցի վարկային պայմանագրերին: Հարկ է նշել, որ «Գեորպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի բաժնեմասի գրավադրման պայմանագիրը ՎՊ-ին հասանելի է դարձել անօրինական ճանապարհով, քանի որ «Գեորպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն ՎՊ-ին տվյալ փաստաթուղթը չի ներկայացրել: Տվյալ հարցի հետ կապված ՎՊ-ն խախտել է ընկերության մասնակցի առևտրային գաղտնիքը և լրացուցիչ հրապարակել ոչ հավաստի տեղեկատվություն, քանի որ «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն չի վերցրել 250,000,000 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

ՎՊ-ն փորձում է ընկերությանն առաջադրել ֆինանսական պարտավորություններ, որոնք ոչ միայն հիմնված են ոչ ճիշտ տեղեկությունների վրա, այլև` ոչ ճիշտ հաշվարկների վրա: Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն քաջատեղյակ է պետության առջև իր ֆինանսական պարտավորությունների մասին, հաշվարկում և կատարում է դրանք, և այդ առթիվ ՀՀ-ում գոյություն ունեն հատուկ լիազորված կառավարական մարմիններ, որոնք «Ստուգումների կազմակերպման և իրականացման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում վերակսկողություն են իրականացնում «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում, գտնում է ընկերությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---