Իրանը չի նշվի որպես «ԵվրոՀՀՊ» ստեղծման պատճառ Թուրքիայի պատճառով

Իրանը չի նշվի որպես «ԵվրոՀՀՊ» ստեղծման պատճառ Թուրքիայի պատճառով

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում, նախատեսվում է համաձայնություն կնքել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգ ստեղծելու մասին: Սակայն Իրանը չի համարվելու դրա ստեղծման պատճառը: Այդ մասին Բրյուսելում նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Դրանով ՆԱՏՕ-ն ցանկանում է խուսափել Թուրքիայի հետ հակամարտությունից, նշում է dpa գործակալությունը: Ստամբուլը, որը լավ հարաբերությունների մեջ է Թեհրանի հետ, պնդել է, որպեսզի Իրանը չնշվի որպես «ԵվրոՀՀՊ» ստեղծման պատճառ:

Ռասմուսենը նաև ակնկալում է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Լիսաբոնում, կողմերը քննարկելու են, թե ինչպես են համագործակցելու ՀՀՊ ոլորտում: ՆԱՏՕ-ն մտադիր չէ Ռուսաստանի հետ ստեղծել ՀՀՊ համատեղ համակարգ: Ռասմուսենի խոսքերով, հանդիպումը նշանակում է «նոր մեկնարկ Ռուսաստանի և ՆԱՏՕ հարաբերություններում, կամ նույնիսկ ավելին, Ռուսաստանի և Արևմուտքի»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---