Freedom House-ը Ինտերնետում խոսքի ազատության մակարդակով առաջատար է համարում Վրաստանին

Freedom House-ը Ինտերնետում խոսքի ազատության մակարդակով առաջատար է համարում Վրաստանին

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը ետ են մնում Վրաստանից Ինտերնետում խոսքի ազատության մակարդակով: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», այդ մասին Թբիլիսիում Հարավային Կովկասի մեդիա-խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Freedom House-ի Եվրասիայի գծով գլխավոր մենեջեր Սեմ Պատտենը: Մինչդեռ, ըստ Freedom House-ի, Իտերնետ մուտք գործելու տվյալներով առաջատարն Ադրբեջանն է, որտեղ ցանցը ծածկում է տարածքի 40 տոկոսը: Պատտենը նշել է նաև, որ Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունները փորձում են վերահսկել ցանցը: Նա բերել է Ադրբեջանում երկու բլոգերների ձերբակալման փաստը: Սակայն, նա հիշատակել է նաև 2009թ. Վրաստանում երկու անձանց ձերբակալության փաստը, որոնք YouTube-ում ծաղրահոլովակ էին զետեղել Վրաստանի կաթողիկոս, պատրիարք Իլիա Երկրորդի վերաբերյալ: Նրանց ազատ արձակեցին միայն Ինտերնետից տեսահոլովակն առգրավելուց հետո:

Ադրբեջանական պատվիրակությունը կտրուկ է արձագանքել Պատտենի ելույթին: Ըստ խորհրդաժողովի մասնակից Կամրան Հասանովի, Freedom House-ի տվյալները Ադրբեջանում ինտերնետի տարածման բարձր մակարդակի ու կառավարության կողմից այն վերահսկելու վերաբերյալ, հակասում են միմյանց: Ի պատասխան Մոսկվայի Մեդիա-իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Անդրեյ Ռիխտերը նշել է, որ ինտերնետացման բարձր մակարդակը դեռ չի ենթադրում Ինտերնետի ազատություն:

Վրաստանում Ինտերնետից օգտվում է բնակչության մոտ 25 տոկոսը: Ըստ ՀԾԿՀ տվյալների, Հայաստանում լայնաշերտ Ինտերնետից օգտվողների քանակը կազմել է 160 հազար, իսկ բջջային Ինտերնետի տվյալների հետ միասին՝ 1,5 մլն օգտվող, ինչը կազմում է բնակչության մոտ 50 տոկոսը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---