Էդուարդ Շարմազանով. Բաքվի «կայծակնային» պատերազմի միֆը փուչիկ է![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախումիրականացվածլայնամասշտաբ զորավարժությունները կարևոր էին, քանի որ ամենալայնածավալն էին 1994թ. սկսած: Այդ մասին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, հայտնեց Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, Արցախի բանակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մարտունակ է ու կարգապահ և հարկ եղած դեպքում արժանի հակահարված կտա հակառակորդին: «Հստակ պարզ դարձավ, որ Բաքվի «կայծակնային» պատերազմի միֆը փուչիկ է»,- նշեց Շարմազանովը: Նրա խոսքով, Իլհամ Ալիևը պետք է դասեր քաղի իր նախորդների տխրահռչակ քաղաքականությունից, որի արդյունքում Ադրբեջանը խուճապահար փախավ իր իսկ սանձազերծած պատերազմից: «Մեր արևելյան հարևաններին պետք է հիշեցնեմ, որ արցախցիներից հրադադար է խնդրել հենց Ալիևի հայրը: Մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության հասնելու համար միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ասաց Հայաստանի կառավարող կուսակցության քարտուղարը` ավելացնելով, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |