Ներսես Երիցյանը շնորհավորել է GITI-2010 տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին![]() 17 նոյեմբերի 2010 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Ներսես Երիցյանը հանդիպել է ՏՏ ոլորտի այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր նոյեմբերի 10-12 մասնակցել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած երրորդ ամենամյա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI): Էկոնոմիկայի նախարարը շնորհավորել է միջոցառմանը մասնակցած ընկերությունների ներկայացուցիչներին մեծ հաջողության, տարած հաղթանակների կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ընթացքում ծավալված զրույցի ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ էկոնոմիկայի նախարարին են ներկայացրել իրենց գաղափարները, առաջարկությունները և մտահոգությունները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից համակարգվող պատվիրակության մեջ ներառված էին Հայաստանի ՏՀՏ ոլորտի 13 հայկական ընկերություններ: Մրցանակաբաշխության 14 անվանակարգերից, որոնք բաժանվում էին 2 խմբի` լուծումներ պետական և մասնավոր հատվածների համար, հայկական ընկերությունները հաղթող ճանաչվեցին 5 անվանակարգում, այդ թվում. «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» (X-TECH) «Տարվա լավագույն ինտեգրատոր» (LimeTech), «Լավագույն համալիր բիզնես-լուծում»(iDram), «Լավագույն ՏՏ նախագծի առաջարկ» (EKENG), «Լավագույն B2B լուծում» (Essential Solution): ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |