Նենսի Փելոսին խոստանում է անել ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կայանա այս տարի19 նոյեմբերի 2010 - 19:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կայանա այս տարի: Ինչպես նշում է Glendale News press-ը, ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կայացան նոյեմբերի 2-ին, Հանրապետական կուսակցությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն դարձավ, իսկ Փելոսին` դեմոկրատների ղեկավար: «Բանաձևի կողմնակիցները նշում են, որ այդ բանաձևի ընդունման համար հարկավոր է հսկայական աշխատանք կատարել»,- գրում է հրատարակությունը: Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) իր հերթին ողջունել է Փելոսիի հայտարարությունը` միաժամանակ նշելով, որ բանաձևի ընդունման համար Հանձնախումբն աշխատելու է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |