Հայաստանի սամբոյի ֆեդերացիան գերազանց է գնահատել մրցաշրջան 2010-ը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակել է 2010 թվականի մարզիկների, մարզիչների և մրցավարների լավագույն տասնյակները: Լավագույն մարզիկներ են ճանաչվել աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի փուլային մրցաշարի հաղթող Աշոտ Դանիելյանը (ք. Ստեփանակերտ), աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը (ք.Եղվարդ) և Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը (ԲԿՄԱ): Լավագույն մարզիչներ են ճանչվել ՀՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանը (ք. Ստեփանակերտ), ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Ավդալյան (ք. Եղվարդ), ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Սևոյան (ք. Գյումրի): Մրցավարների թվում լավագույնն են ճանաչվել միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը (ք. Երևան), Միջազգային կարգի մրցավար Վովիկ Խոջայանը (ք. Աբովյան) և Հանրապետական կարգի մրցավար Վաչագան Խաչատրյանը (ք. Երևան): Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի` նոյեմբերի 16-ին կայացած նիստը, հաշվի առնելով հայ սամբիստների` Աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների, պատանիների և աղջիկների առաջնություններում, ինչպես նաև Աշխարհի գավաթի փուլային մրցաշարում նվաճած 6 ոսկե, 4 արծաթե, 12 բրոնզե մեդալները, գերազանց գնահատեց մրցաշրջան 2010-ը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Հիշեցնենք, որ հայ սամբիստները վերջին անգամ Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել էին 2004 թվականին (Քրիստինե Նաջարյան), տղամարդկանց առաջնությունում` 1997-ին (Երվանդ Գրիգորյան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |