ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնում է Սիրիա պաշտոնական այցով

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնում է Սիրիա պաշտոնական այցով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սա‎ֆարյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Սուրիկ Պողոսյանը, Մարտին Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

ՀՀ ԱԺ նախագահը Դամասկոսում հանդիպումներ կունենա ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադի, ՍԱՀ Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի, վարչապետ Նաջի Օտրիի հետ: Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա ՍԱՀ Ժողովրդական ժողովի նստաշրջանում: ՍԱՀ ԺԺ-ում տեղի կունենա ՀՀ եւ ՍԱՀ պատվիրակությունների ընդլայնված նիստ, երկու երկրների խորհրդարանների նախագահները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդարան:

Հալեպում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի, ՍԱՀ գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունի հետ եւ կմասնակցի հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի հայ համայքնի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Դեյր Զորում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի նահանգապետ Հուսեյն Առնուսի եւ նահանգային իշխանության անդամների հետ: Հայ խորհրդարանականները կայցելեն Ս. Նահատակաց եկեղեցի, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախատեսված է նաեւ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---