ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կկարողանան երեք ամսվա ընթացքում օրական 30 րոպե ներցանցային խոսելաժամանակ ստանալ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կկարողանան երեք ամսվա ընթացքում օրական 30 րոպե ներցանցային խոսելաժամանակ ստանալ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կկարողանան երեք ամսվա ընթացքում օրական 30 րոպե ներցանցային խոսելաժամանակ ստանալ, եթե նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը գնեն կանխավճարային քարտ և ուղարկեն *100# հրահանգը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ընկերության մամլո ծառայությունից, *100# հրահանգի ուղարկումն արժե 350 դրամ (ներառյալ ԱԱՀ): Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ վավերականության առնվազն 86 օր, քանի որ գրանցման պահին վավերականության ժամկետը կրճատվում է 85 օրով: «Բիզնես վերահսկում» փաթեթի բաժանորդները չեն կարող մասնակցել ակցիային:

Մինչև նոյեմբերի 22-ն ակտիվացված քարտերն ակցիային չեն մասնակցում:

Հավելյալ ժամկետում քարտը չվերալիցքավորելու դեպքում կուտակված ներցանցային խոսելաժամանակը զրոյանում է: Գրանցման պահից սկսած երեք ամսվա ընթացքում կուտակված ներցանցային խոսելաժամանակը չսպառելու դեպքում, այն զրոյանում է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---