Հասարակական կարծիքի հարցման համաձայն, Ռուսաստանը համարվում է Հայաստանի և ԼՂՀ անվտանգության գլխավոր երաշխավորը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հայերի համար ամենակարևոր երկիրն է, հատկապես ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Երևան կատարած պետական այցից հետո: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA)» ՀԿ-ի կողմից հոկտեմբերի 15-18-ը անցկացված հասարակական կարծիքի հարցումի համաձայն, հարցվածների 80 տոկոսը վստահում է Ռուսաստանին: Ֆրանսիային վստահում է 42 տոկոսը: Ռուսաստանը նաև համարվում է Հայաստանի և ԼՂՀ անվտանգության գլխավոր երաշխավորը:

Բնակչության 85 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Միաժամանակ, երիտասարդ սերունդն ավելի շատ հակված է ԵՄ կողմը: Ճիշտ է, Եվրամիությունն ավելի քիչ ազդեցություն է վայելում, քան Ռուսաստանը, սակայն այն դիտարկում են որպես կառույց, որը կարող է օգնել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---