ՀԱԿ-ի ներկայացուցիչը հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի դեսպան Կնութ Հաուգեի հետ

ՀԱԿ-ի ներկայացուցիչը հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի դեսպան Կնութ Հաուգեի հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան (նստավայրը` Մոսկվա) Կնութ Հաուգեի և դեսպանության խորհրդական Գիրիդ Սելիուսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի հաղթահարման ուղիները: Անդրադարձ է եղել նաև երկրում ժողովրդավարության վիճակին: «Լևոն Զուրաբյանը բարձրացրել է քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատության ապահովման, ինչպես նաև Ա1+ հեռուստաընկերության վերաբացման հարցում Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը և այդ ուղղությամբ ներդնելիք ջանքերի անհրաժեշտությունը, ինչպես նաև տարբեր միջազգային կառույցներում Նորվեգիայի դիրքորոշման կարևորությունը»,-ասվում է ՀԱԿ-ի մամլո հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---