Հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները դինամիկ և ակտիվ զարգանում են24 նոյեմբերի 2010 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար տիկին Սիմոնե Շյուտցեին եւ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի կրթաթոշակակիրներին: Հանդիպման ընթացքում տիկին Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի եւ Գերմանիայի Բունդեսթագի միջեւ կապը` նշելով, որ հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավականին դինամիկ եւ ակտիվ զարգանում են: Քանի որ Հայաստանի արտաքին գերակայություններից է եվրոպական ինտեգրումը, հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի Ազգային ժողովի համար ուսանելի է ժողովրդավարական հին ավանդույթներ ունեցող Բունդեսթագի փորձը: Տիկին Զոհրաբյանը կարեւորեց այս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հայաստանցի ուսանողներին եւ երիտասարդներին իրենց փորձառությունը Գերմանիայի Բունդեսթագում անցկացնելուց հետո այն գործնականում կիրառել Հայաստանի տարբեր գերատեսչություններում: Նա հույս հայտնեց նաեւ, որ Գերմանիայում իրենց փորձառությունն անցնող կրթաթոշակակիրները ակտիվորեն կհամագործակցեն նաեւ Պոտսդամում Լեփսիուսի անունը կրող գերմանահայկական հետազոտությունների կենտրոնի հետ: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ անկախությունից ի վեր ավելի քան 1300 հայաստանցի կրթաթոշակներ են ստացել գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից, ինչը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, իրապես գնահատելի է: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ծրագրին վերաբերող բոլոր առաջարկները կներկայացնի ԱԺ նախագահին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |