Լիսաբոնյան գագաթաժողովին չմասնակցելու ՀՀ նախագահի որոշումը համարժեք գնահատական էր ՆԱՏՕ-ի դրսևորած միակողմանիությանը

PanARMENIAN.Net - «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպությունն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող զարգացումներին: Այդ մասին ասվում է «Ղարաբաղի պատերազմի վետերաններ»ՀԿ խորհրդի հայտարարության մեջ: «Ողջունելով լիսաբոնյան գագաթաժողովին չմասնակցելու ՀՀ նախագահի որոշումը, սթափ գնահատելով ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը` հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և այդ երկրի ղեկավարության ռազմատենչ հայտարարության ֆոնի վրա, գագաթաժողովից հետո հնչող հայտարարություններին, մեկնաբանություններին և տեսակետներին, հայտարարում ենք, որ ՀՀնախագահի որոշումը համարժեք գնահատական էր ՆԱՏՕ-ի դրսևորած միակողմանիությանը: Գագաթաժողովում ընդունված հռչակագրում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներրից միայն մեկին. Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման պարագայում առաջնությունը տրվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքին»,- նշվում է հայտարարության մեջ:

ՀԿ հայտարարության համաձայն, ՆԱՏՕ-նբազմիցս` նաև Լիսաբոնում հայտարարել է, որ Դաշինքը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավված չէ. կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ձևաչափում է: «Լիսաբոն չմեկնելու ՀՀ նախագահի որոշումը հստակ ուղերձ էր Ադրբեջանին ու համաշխարհային հանրությանը, որ ընդհանրացված ձևակերպումները և միայն տարածքային ամբողջականության մասին խոսելը կիրառելի չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և դրական ոչ մի արդյունք չի կարող բերել: Այսօր մեր երկիրը կանգնած է բախտորոշ լուծումներ ընդունելու շեմին. խոսվում է դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու հնարավորության մասին: Եվս մեկ անգամ հայտնելով մեր աջակցությունը ՀՀ նախագահին, Զինված Ուժերին` մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է լրջագույն քայլ կատարել, կրկին` ինչպես 1996-ին` ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովում, կօգտվի «վետոյի» իր իրավունքից և Աստանայում չի ստորագրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, որը չի բխի հայ ժողովրդի շահերից, չի համապատասխանի հայկական կողմի որդեգրած` խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներին»,- ընդգծվում է «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության խորհրդի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---