26 նոյեմբերի 2010 - 14:08 AMT
Գորան Լենմարկեր. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նոյեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի գործադիր խորհրդի նախագահ Գորան Լենմարկերին:

Զրուցակիցները մանրամասն քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը եւ դրա հեռանկարները: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Իր հերթին Գորան Լենմարկերն համոզմունք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: