Ռուսերենին տիրապետող օտարերկրացի քաղաքացիները կկարողանան ծառայել ՌԴ զինված ուժերում

PanARMENIAN.Net - Ռուսերենին տիրապետող օտարերկրացի քաղաքացիները կկարողանան ծառայել ՌԴ զինված ուժերում պայմանագրային հիմունքով, որպես զինվորներ, նավաստիներ, ենթասպաներ, ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում, որ հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում: Գլխավոր շտաբը պարզաբանել է, որ ՌԴ քաղաքացիություն ունեցողները բարձր պաշտոններ չեն զբաղեցնի:

Նման պրակտիկա գոյություն ունի 2004թ. ի վեր, սակայն ցանկացողներ դեռեևս չեն եղել:

Ինչպես ասել է ռազմական փորձագետ Գոլցը, նոր կաննոները քիչ են տարբերվում հներից: Կա միայն մեկ կարևոր նորարարություն. Եթե նախկինում պայմանագրային զինծառայողը պետք է ունենար միջնակարգ դպրոցի ավարտական փաստաթուղթ, ապա այժմ դա պարտադիր չէ: Միակ պահանջներն են ռուսաց լեզվի իմացությունը կենցաղային մակարդակով, ֆիզիկական և հոգեկան առողջությունը, 18-30տ: Նախատեսվում է, որ օտարերկրացիները կստանան նույնպիսի աշխատավարձ, ինչ ՌԴ քաղաքացիները, իսկ պայմանագիրը կկնքվի ոչ թե 3, այլ 5 տարով:

Երեք տարվա ծառայությունը օտարերկրացի զինվորին ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք կտա, հաղորդում է BBC-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---