ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության արդյունավետությունը` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ Անրի Ռենոյի պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտի համագործակցության զարգացմանը` նպաստելով տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի ռազմակրթական հաստատություններում հայ սպաների կրթության, խաղաղապահության ոլորտում փորձի փոխանակման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---