«ԱրմենՏել» ՓԲԸ-ն աջակցում է Տիգրան Մեծի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությանը 3 դեկտեմբերի 2010 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում աջակցում է նաև Մեծ Թագավորի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությանը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում: Վավերագրական ֆիլմի սյուժեում տեղ են գտել տեղեկություններ Տիգրան Մեծի կյանքի, գործունեության և գահակալության դարաշրջանի մասին, մի դարաշրջանի, որը խոր հետք թողեց ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային պատմության մեջ: «Ֆիլմի ցուցադրությունը` հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ առնչվելու հայ ժողովրդի մեծ զավակի հիշատակին, ով դարձավ հաղթանակի, միասնականության և սեփական ուժերի հանդեպ հավատի խորհրդանիշ: Նույնիսկ երկու հազարամյակ անց Տիգրան Մեծի կերպարն օգնում է համախմբել ժամանակակից սերնդին, վստահություն է ներշնչում վաղվա օրվա և պայծառ ապագայի հանդեպ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Տիգրան Մեծը հանդիսանում է պետական գործչի վառ օրինակ` ունակ 20-25 տարի առաջ պլանավորելու պետության ռազմավարությունը: Ելնելով ժողվրդի շահերից` ամենից առաջ նա մտածում էր հայրենիքի մասին` այլ ոչ թե սեփական կառավարման», - ասաց ֆիլմի պրոդյուսեր, պատմաբան Արտակ Մովսիսյանը: Պատմաբանը նաև նշեց, որ ֆիլմը Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից խորհուրդ է տրվել օգտագործել որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ` Հայաստանի միջնակարգ դպրոցների համար: Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը մեկնարկել էր դեկտեմբերի 1-ին` Հայաստանի Ազգային պատկերասրահում հայ ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսով և կեզրափակվի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսով` Հայաստանի Ազգային Գեղագիտության կենտրոնում, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն |