Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ երկրների ՆԳՆ և ոստիկանության` թրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը 6 դեկտեմբերի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանության` մարդկանց առևտրի (թրաֆիքինգ) դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների աշխատանքային հանդիպումը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը: Նա ներկայացրեց ՀՀ-ում թրաֆիքինգի ծագման նախապատմությունը` սկսած Խորհրդային Միության փլուզումից մինչև օրս: Զեկույցում նշվեցին նաև այն երկրները, որտեղ առանձնապես շատ են արձանագրվել թրաֆիքինգի դեպքեր: Անդրադարձ եղավ նաև ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳ և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջև փոխգործակցությանը, ինչն առավել կբարձրացնի թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը: Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային հանդիպումը կշարունակվի դեկտեմբերի 7-ին, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |