Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կքննարկեն կիբերանվտանգության ոլորտի մարտահրավերները![]() ![]() PanARMENIAN.Net - Կիբերանվտանգության խնդիրներին անդրադարձը կլինի ԵԱՀԿ աջակցությամբ կազմակեպված երկօրյա սեմինարի առանցքում, որ կսկսվի դեկտեմբերի 8-ին Երևանում: Ահաբեկչության դեմ գործունեության ԵԱՀԿ բաժնի` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած միջացառմանը կմասնակցեն համապատասխան պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Մասնակիցները կքննարկեն կիբերանվտանգության համապարփակ ուժեղացման ուղիները, համացանցի ահաբեկչական նպատակներով օգտագործման, կիբեր հանցանքների և կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ վտանգների հետևանքները` ներառյալ տնտեսական, ինչպես նաև հնարավոր հարձակումներն ու հակազդեցությունը, իրավական դաշտը, ինչպես նաև համապատասխան միջազգային լավագույն փորձը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, Ահաբեկչության դեմ գործունեության ԵԱՀԿ կառույցի ներկայացուցիչ Դիմիտար Ջալնևը, ՀՀ Ոստիկանության փոխնախարար Արթուր Օսիկյանը և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը միջոցառմանը հանդես կգան բացման խոսքով, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը:
![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |