ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - . Հունիսի 14-15-ը Երեւանում տեղի կունենա Ապրանքարտադրողների միջազգային միության հերթական համաժողովը` «Եվրասիական տնտեսական համագործակցությունը` իրավիճակը եւ հեռանկարները: Հայաստանը որպես կամուրջ ԱՊՀ, Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ ապրանքների, ծառայությունների եւ հաղորդակցման ուղիների տարանցման գործում» օրակարգով: Համաժողովին մասնակցելու հայտեր են ներկայացրել 15 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում եւ Ռուսաստանի Դաշնությունից, որի պատվիրակության կազմում ընդգրկված են ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորներ` Ապրանքարտադրողների միջազգային միության նախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ:
 Ուշագրավ
---