Վահրամ Ներսիսյանց. Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել ճգնաժամի նոր ալիքներին

PanARMENIAN.Net - Հայաստանում տնտեսական ճգնաժամը համաշխարհային ճգնաժամի հետևանք է, որի պատճառով այն կախված է լինելու միջազգային միտումներից: Այդ մասին դեկտեմբերի 9-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է Համահայկական բանկի նորանշանակ գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը: «Չեմ կարծում, որ համաշխարհային ճգնաժամի խնդիրները լուծված են, մասնավորապես Եվրապայում, քանի որ շատ երկրներում կան լուրջ խնդիրներ»,- ասել է նա:

Ներսիսյանցը մի շարք երկրներ փրկելու համար դեֆոլտի մասին որոշումները բավարար չի համարում, մասնավորապես, դա վերաբերվում է Հունաստանին, որտեղ արտաքին պարտքը ՀՆԱ նկատմամբ կազմում է 150 տոկոս: «Մենք պետք է պատրաստ լինենք ճգնաժամի նոր ալիքներին դիմակայելու համար»,- ասել է տնտեսագետը և հավելել, որ ՀՀ վարչապետի տնտեսական խումբը բավական հաջողություններ ունի այս ուղղությամբ և կարող է լավագույնս մոտենալ այդ խնդիրների լուծմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---