Ադրբեջանի հերթական սադրանքը կանխվել է Կիևում ընթացող մեդիա ֆորումի ժամանակ

Ադրբեջանի հերթական սադրանքը կանխվել է Կիևում ընթացող մեդիա ֆորումի ժամանակ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-10-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթացող «Եվրոպայի ու Ասիայի լրատվամիջոցների ֆորում»-ի շրջանակներում ռուսական РИА Новости գործակալության կազմակերպած ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի լուսանկարիչների ցուցահանդեսում, որը կրում է «Լուսագրություն» (Светопись) խորագիրը, ամենամեծ ցուցադրություններից մեկը նվիրված է եղել տաղանդավոր հայ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի անկրկնելի գործերին:

Ներկայացված տասնյակ լուսանկարներից երկուսը վերաբերել են Արցախին` ԼՂՀ Մարտակերտի շրջանին, որոնք մակագրվել են համապատասխանաբար` «Լքված գերեզման Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում, Հայաստան, 1993» և «Լքված գյուղ Մարտակերտի շրջանում, Հայաստան, 1993»: Միջոցառման երկրորդ օրը` դեկտեմբերի 8-ին, ցուցահանդեսի բացումից մի քանի ժամ անց, միջոցառման մասնակից հայ պատվիրակներն արձանագրել են, որ Ռուբեն Մանգասարյանի վերը նշված երկու լուսանկարների մակագրությունները բավականին կոպիտ ձևով պատռված են: Ի պատասխան հայ պատվիրակների վրդովմունքին միջոցառման կազմակերպիչները խոստացել են վերականգնել մակագրությունները` «Հայաստան» տեղանունը փոխարինելով «Ղարաբաղ»-ով: Քիչ անց մակագրությունները վերականգնված են եղել` միջոցառման կազմակերպիչների հետ համաձայնեցրած մակագրությամբ, և մինչև միջոցառման ավարտը Ռուբեն Մանգասարյանի հավաքածուն ամբողջությամբ ներկայացված էր մասնակիցների դատին:

Հայ լուսանկարչի գործերի շուրջ ծավալված զարգացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում:

Հարկ է նշել, որ ադրբեջանցի պատվիրակները բավականին նյարդայնացած են եղել, անընդհատ փորձեր են ձեռնարկել նկարները դուրս բերել ցուցադրությունից, անգամ կանչել են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանին, սակայն այդ ամենը որևէ արդյունք չի տվել: Չնայած դրան, ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են տարածել, թե իբր լուսանկարները հանվել են ցուցադրությունից, իսկ կազմակերպիչները ներողություն են խնդրել: Ըստ որում` ադրբեջանական ԶԼՄ-ները Ռուբեն Մանգասարյանին ներկայացրել են որպես Ռուբեն Բաղդասարյան:

Ցուցահանդեսի կազմակերպիչները տեղում հավաստիացրել են, որ ադրբեջանական հաղորդագրություններում բոլոր երեք փաստերն իրականությանը չեն համապատասխանում. լուսանկարների հեղինակը նշված Բաղդասարյանը չէ, դրանք ցուցադրությունից չեն հանվել, իսկ ներողություն որևէ մեկը չի խնդրել:

Նշված լուսանկարները միջոցառման սկզբից մինչև վերջ մշտապես եղել են իրենց տեղում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---