10 դեկտեմբերի 2010 - 19:28 AMT
2011 թվականին «Ժառանգությունն» ավելի ակտիվ կլինի նախընտրական դաշտում

2011 թվականին «Ժառանգություն» կուսակցությունն ավելի ակտիվ կլինի նախընտրական դաշտում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Չնայած, որ շատ կուսակցություններ արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը, մենք ավելի ակտիվ կլինենք հաջորդ տարի: Կուսակցության ղեկավարի կարծիքով, «Ժառանգությունը» կկարողանա ակտիվ ներկայություն ապահովել նաև Հայաստանի խորհրդարանի հաջորդ գումարմանը: