Երևանը նոր քաղաքապետ կունենա դեկտեմբերի 17-ին13 դեկտեմբերի 2010 - 13:23 AMT PanARMENIAN.Net - «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» որոշման hամաձայն՝ 2010թ. դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որը վարում էր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` սահմանել Երևանի քաղաքապետի ընտրության ժամկետը: Երևանի ավագանու միաձայն որոշմամբ` դեկտեմբերի 17-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամները կընտրեն Երևանի քաղաքապետին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |