2011թ. հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենան ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժությունները

2011թ. հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենան ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժությունները

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի` դեկտեմբերի 11-ին կայացած հերթական նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015 թվականների զարգացման պետական ծրագիրը»: Դեկտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ծրագիրը գործողության մեջ կդրվի հանրապետության նախագահի հրամանագրով. «Այս ծրագրի հաստատմամբ մենք կարեւոր քայլ ենք ձեռնարկում` չեզոքացնելու Հայաստանի անվտանգությանն առնչվող հնարավոր բոլոր ռազմական սպառնալիքները:

Փաստաթղթի ընդունմամբ մեր երկրում ներդրվում է սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի միջնաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման հստակ տեսլական. ծրագրի շրջանակում անհրաժեշտության դեպքում կարդիականացվեն առկա սպառազինություններն ու ռազմական տեխնիկան, ինչն էական նշանակություն ունի մեր զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու առումով: Ծրագրի հաստատմամբ Հայաստանում նաեւ զարկ կտրվի ռազմական արդյունաբերության զարգացմանը: Երեւանում ստորագրված «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի հիման վրա կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ, ինչը հնարավորություն կտա մի կողմից` զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերությունը, մյուս կողմից` խթանել մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը եւ ռազմական ոլորտում համագործակցության խորացումը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ»:

Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարեւորել է ՌԴ նախագահի` Հայաստան այցի ընթացքում ստորագրված արձանագրությունը, համաձայն որի երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը: Կողմերն արդեն ձեռնամուխ են եղել արձանագրության կետերի իրականացմանը: Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Պրոնիչեւի հետ, քննարկել Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերի ենթակառուցվածքների հետագա արդիականացմանը, սահմանային անվտանգությաննն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արդեն ձեւավորվել է համատեղ աշխատանաքային խումբ Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանապահների մասնակցությամբ, մշակվել է համապատասխան ծրագիր, որի իրականացումը լուծում կտա առկա խնդիրներին:

Անդրադառնալով Մոսկվայում դեկտեմբերի 10-ին կայացած ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովում քննարկված հարցերին` Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն առանձնահատուկ կարեւորել են այս տարի առաջին անգամ Հայաստանում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները.

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---