Լեանդրո Դեսպուի. Լեռնային Ղարաբաղում հնարավոր է Ցեղասպանության կրկնություն Ադրբեջանի կողմից![]() ![]() PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության կողմից կնպաստեր խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Այդ մասին Երևանում անցկացվող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովում հայտարարել է դիվանագետ, արգենտինացի գիտնական, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ զեկուցող Լեանդրո Դեսպուին: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության ճանաչումը հող կնախապատրաստի նաև ղարաբաղյան կարգավորման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող սպառնալիքները: Դեսպուին նշել է, որ աշխարհը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի Կովկասում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանությունների կրկնման հնարավորությունը նվազեցնելու համար, քանի որ նման սպառնալիքը գնալով իրական է դառնում Թուրքիայի հիմնական գործընկեր՝ Ադրբեջանի կողմից: «Հայոց ցեղասպանության ճանաչումը ՄԱԿ-ում փոխեց հայկական սփյուռքի փոխհարաբերությունները Թուրքիայի, հայրենիքի ու աշխարհի հետ, ինչպես նաև ազդել է ԵՄ-ի վերաբերմունքի վրա, որն առաջադրում է այդ հարցը որպես նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Դա դարձավ հայկական սփյուռքի բազմամյա պայքարի արդյունքը, սակայն տերությունների ջանքերը մեղավորներին պատժելու գործում հաջողությամբ չպսակվեցին: Ցեղասպանությունների ժխտման քաղաքականությունն անընդունելի է և կարող է սարսափելի հետևանքներ ունենալ, ինչպես նաև խոչընդոտ հանդիսանալ ապագա տնտեսական ու քաղաքական փոխհարաբերությունների համար»,-ասել է ՄԱԿ-ի զեկուցողը: 1987թ. հունիսի 18-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների ենթահանձնաժողովը և Եվրախորհրդարանը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին և դիմել է Եվրոպայի Խորհրդին՝ ճնշում գործադրելու համար Թուրքիայի հանդեպ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Լեանդրո Դեսպուին եղել է ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |