Նոր տարվանից ՏՏ ոլորտի ձեռնարկությունները Վրաստանում կազատվեն հարկերից16 դեկտեմբերի 2010 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 15-ին ընդունել է «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքը, որի համաձայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները կազատվեն հարկերից: Ինչպես հաղորդում է Business Грузия-ն, այդ ընկերությունները կազատվեն արտահանման հարկերից և եկամտահարկից արտերկրում ծավալած գործունեությունից: «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր ընկերություն պետք է հայտ ներկայացնի «վիրտուալ գոտու անձ» կարգավիճակ ստանալու համար: Կարգավիճակի տրամադրման կանոններն ու պայմանները կորոշի Վրաստանի կառավարությունը: Մինչդեռ, բազմիս ասվել է Հայաստանի ՏՏ ոլորտում արտոնությունների անհրաժեշտության մասին, որտեղ տեխնոլոգիաների ոլորտը շուրջ 10 տարի է, ինչ հռչակված է գերակա ճյուղ: Ըստ ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, արտոնությունների բացակայությունը կհանգեցնի կադրերի արտահոսքին այն երկրներ, որտեղ ստեղծված են ավելի լավ պայմաններ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |