160 ամերիկահայ մեկնեցին ուխտագնացության դեպի Արեւմտյան Հայաստան

PanARMENIAN.Net - . 160 ամերիկահայերի մի խումբ ժամանել է Ստամբուլ, որտեղից կսկսվի Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված իրենց ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան:

Գործարարության զարգացման թուրք-հայկական խմբի նախագահ Ք.Սոյակը մեծ մասնակցություն է ցուցաբերել այս ուղեւորության նախապատրաստմանը, որն, իր խոսքերով, տեւեց երկու տարի:Ըստ Ստամբուլում հրատարակվող «Մարմարա» թերթի, ուխտագնացներին միանալու է ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ եպիսկոպոսը, որից հետո նրանք կբաժանվեն խմբերի: Խմբերը կայցելեն Ամասիա, Մալաթիա, Վան եւ Արեւմտյան Հայաստանի այլ քաղաքներ: Այնուհետեւ ուխտագնացները Ղարսում կմիանան եւ կմեկնեն Երեւան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---