Երևանի քաղաքապետ է ընտրվել Կարեն Կարապետյանը

Երևանի քաղաքապետ է ընտրվել Կարեն Կարապետյանը

PanARMENIAN.Net - Երևանի Ավագանու արտահերթ նիստում ընտրվել է Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետը: Քաղաքապետի պաշտոնում ընտրվեց «ՀայՌուսԳազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը: Նրա թեկնածությանը «կողմ» են քվեարկել Ավագանու 50 անդամներ, իսկ «դեմ»՝ 1-ը:

Ըստ Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքի, նոր քաղաքապետը պաշտոնը կստանձնի ընտրության երրորդ օրը: Նույն օրը Ավագանու նիստում տեղի կունենա քաղաքապետի երդման արարողությունը:

Դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց՝ ՀՀ նախագահի արարողակարգային ծառայության աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---