ՀՀ սփյուռքի նախարարը բեյրության հրապարակախոսի հետ քննարկեց Հայաստանի և Արցախի անկախության առթիվ ցուցահանդես անցկացնելու հարցը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բեյրութի «Նոյյան տապան» ցուցասրահի տնօրեն, արվեստաբան, հրապարակախոս Մովսես Հերգելյանին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

Հրանուշ Հակոբյանը ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող մշակութային ծրագրերին, քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության 20-ամյակի առթիվ Հայաստանում ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունները: Հրանուշ Հակոբյանը հյուրիննվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հրատարակված գրքերից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---