Էդուարդ Շարմազանով. 2010թ. Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում ամրապնդվեցին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը 2010թ. բավականին հագեցած էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, 2010թ. Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում ամրապնդվեցին: Նա կարևորել է ՄԽ համանախագահ երկրների, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնգակողմ հայտարարությունը, որ ընդունվեց դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում: «Կարևոր է, որ հայտարարության մեջ նշված է, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անխախտելի է, ավելին, հայտարարության մեջ առաջին անգամ նշվում է ՄԱԿ-ի խարտիան, ինչը շատ կարևոր է»,-ասել Շարմազանովը՝ հավելելով, որ Հայաստանն այս հարցում որոշակի հաջողության է հասել: Նա նշեց, որ Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման հարցում համընկնում են: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Շարմազանովն ասել է, որ երկիրն արդեն բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: «Հարաբերությունները երկու երկրների միջև պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Մենք թույլ չենք տա որևէ մեկին խոսել Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով»,-ասել է նա: Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում ՄԽ համանախագահ երկրների, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ընդունեցին հնգակողմ հայտարարություն, որտեղ կողմերը համաձայնվում են, որ հարկավոր է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |