21 դեկտեմբերի 2010 - 16:42 AMT
Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ն ակնկալիքներ չունի Երևանի նորընտիր քաղաքապետից

Հայ ազգային կոնգրեսն ակնկալիքներ չունի Երևանի նորընտիր քաղաքապետից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա, «ՀայՌուսգազարդում» ևս գործում է կոռուպցիայի մեխանիզմը, ինչի մասին ՀԱԿ-ն արդեն բազմիցս է հայտարարել: Այդ համատեքստում նա նշել է, որ առանց որևէ հիմնավորման բարձրացվեցին գազի սակագները: «Այդ գործընթացների ղեկավարն եղել է Կարեն Կարապետյանը: Ինչպես կարող ենք հուսալ, որ այդ մարդը քաղաքապետարանում կկարողանա այնպիսի արդյունավետ համակարգ ստեղծել, որը կարդարացնի մարդկանց սպասելիքները»,-ասել է ՀԱԿ-ի համակարգողը: