«ԱրմենՏել» ընկերության ֆիքսված և բջջային կապի բաժանորդները կարող են SMS հաղորդագրություններ փոխանակել

«ԱրմենՏել» ընկերության ֆիքսված և բջջային կապի բաժանորդները կարող են SMS հաղորդագրություններ փոխանակել

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Խոսող SMS» ծառայության գործարկման մասին: Ինչպես ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ծառայությունը հնարավորություն է տալիս Beeline բջջային կապի բաժանորդներին ուղարկել SMS հաղորդագրություն Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին և հակառակը: SMS հաղորդագրություն ուղարկելուց հետո ֆիքսված կապի բաժանորդի հեռախոսահամարին կատարվում է զանգ` ստացված հաղորդագրություն մասին տեղեկատվությամբ: Ֆիքսված կապի բաժանորդը լսում է հաղորդագրությունը և ցանկության դեպքում կարող է ուղարկել պատասխան ձայնային հաղորդագրություն: Բջջային կապի բաժանորդը ստանում է ծանուցում պատասխան հաղորդագրության մասին, որը կարող է լսել զանգահարելով 8008 կարճ համարին: SMS հաղորդագրությունն ուղարկելու համար բջջային կապի բաժանորդին անհրաժեշտ է հեռախոսահամարը նշել հետևյալ եղանակով` 010XXXXXX կամ 37410 XXXXXX:

«Հանդիսանալով Հայաստանի կապի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը հերթական անգամ ներկայանում է կապի ոլորտին առնչվող նորարար առաջարկով: Ծառայությունը հնարավորություն կընձեռի Beeline բջջային կապի բաժանորդներին ուղարկել SMS հաղորդագրություններ իրենց ընկերների ոչ միայն բջջային` այլ նաև ֆիքսված կապի հեռախոսհամարներին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

SMS հաղորդագրությունը ֆիքսված կապի բաժանորդին ուղարկելու համար կարող է գրվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` օգտագործելով կիրիլիկ կամ լատինական տառատեսակները: Ամբողջ Հայասատանի տարածքում ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդների համար: Մեկ SMS հաղորդագրության արժեքն Երևանի քաղաքային համարին կազմում է 100 դրամ, իսկ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 8008 կարճ համարին` 90 դրամ: SMS հաղորդագրության լսելը և պատասխան հաղորդագրության ուղարկելը ֆիքսված կապի բաժանորդների համար անվճար է:

Ֆիքսված կապի հեռախոսահամարին զանգերը կատարվում են բացառապես ժամը 8:00-ից մինչև 22:00-ը ընկած ժամանակահատվածում: Եթե SMS հաղորդագրությունն ուղարկվում է ժամը 22:00-ից հետո, ապա բջջային կապի բաժանորդը ստանում է տեղեկատվություն, որ իր հաղորդագրությունը կուղարկվի առավոտյան ժամը 8:00-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---