ԱՀՀ. 252 բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում կարևոր է առաջին հերթին ԱՄՆ վարչակազմի համար![]() ![]() PanARMENIAN.Net - Անկախ նրանից, կընդգրկվի Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում և կդրվի քվեարկության այս գումարման Կոնգրեսում թե ոչ, Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) կշարունակի աշխատել կոնգրեսականների հետ ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՀՀ երևանյան գրասենյակի ղեկավար Արմինա Դարբինյանը: «Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում կարևոր է առաջին հերթին ԱՄՆ վարչակազմի համար: «Ցեղասպանության ճանաչումը հարկավոր է դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում, իսկ ԱՄՆ-ն աշխատում է հանդես գալ որպես առաջատար երկիր այդ ոլորտում»,-ասել է Դարբինյանը: Նա հավելել է, որ ԱՀՀ-ն դեմ է, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը դառնա քաղաքական սակարկության առարկա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |