Ռուբեն Մելքոնյան. ԱՄՆ-ն զոհաբերում է արդարությունը հանուն իր շահերի

Ռուբեն Մելքոնյան. ԱՄՆ-ն զոհաբերում է արդարությունը հանուն իր շահերի

PanARMENIAN.Net - Քանի որ Ամերիկան հայտնի է որպես մի երկիր, որը հանդես է գալիս ի պաշտպանություն մարդու իրավունքների ու ժողովրդավարության պահպանման, 252 բանաձևի ընդունումը Հայոց ցեղասպանության մասին առաջին հերթին նրան է հարկավոր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, հակառակ դեպքում ԱՄՆ-ի որպես ժողովրդավարության ջատագովի կերպարը կսասանվի: Սակայն, հայ փորձագետը նշել է, որ այսօրվա դրությամբ թուրք-ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ-ի համար ավելի կաևոր են, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Ցավոք, Ամերիկայի պետական շահերը վեր են դասվում արդարությունից»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, երբ դա բխի նրա պետական շահից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---