Ռուբեն Մելքոնյան. 2011 թվականին հայ-թուրքական հարաբերությունները երկրորդ պլան կանցնեն

Ռուբեն Մելքոնյան. 2011 թվականին հայ-թուրքական հարաբերությունները երկրորդ պլան կանցնեն

PanARMENIAN.Net - 2011 թվականին հայ-թուրքական հարաբերությունները երկրորդ պլան կանցնեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, քանի որ 2011 թվականին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են կայանալու, առաջիկա տարում հայ-թուրքական հարաբերություններում առանձնակի առաջընթաց չի արձանագրվի: Այս համատեքստում նա նկատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հնարավոր ակտիվություն կարելի է ակնկալել 2011 թվականի երկրորդ կեսին: Սակայն Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, որ հայ-թուրքական գործընթացը շարունակվում է: Ընդ որում` հայ փորձագետը նկատեց, որ եթե 2011 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի խորհրդարանը նոր սահմանադրություն ընդունի, որի համաձայն երկրի նախագահին ընտրելու է ոչ թե նախագահը, այլ ժողովուրդը, ապա կարող են արտահերթ նախագահական ընտրություններ կայանալ: Ռուբեն Մելքոնյանի խոսքով` եթե նման բան տեղի ունենա, ապա հնարավոր է, որ 2011 թվականին ևս հայ-թուրքական գործընթացում որևէ զարգացումներ տեղի չունենան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---