Փորձագետ. Բաքուն ու Անկարան փորձում են ռազմական և ռազմավարական դաշինք ստեղծել ի հակակշիռ հայ-ռուսական դաշինքի25 դեկտեմբերի 2010 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության ու փոխադարձ աջակցության մասին» համաձայնագիրը, որ վավերացվեց Ադրբեջանի խորհրդարանի կողմից, իրավական փաստաթուղթ է, որը թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքի հիմքը դրեց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Լևոն Հովսեփյանը: Ըստ նրա, Բաքուն ու Անկարան փորձում են ռազմական և ռազմավարական դաշինք ստեղծել ի հակակշիռ հայ-ռուսական դաշինքի: Իր հերթին ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ ռազմական համագործակցության վավերացումն առաջին հերթին կթուլացնի ՌԴ դիրքերը Հարավային Կովկասում: «Այսօր մենք խոսում ենք Ադրբեջանի սպառազինման մասին: Սակայն, չի կարելի աչքաթող անել այն փաստը, որ ակտիվ տեմպերով զինվում է նաև Թուրքիան: Այս պայմաններում Հայաստանը պետք է զգոն լինի, քանի որ Թուրքիան հասկացնել է տալիս, որ պատրաստ է ավելացնել իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում ու Նախիջևանում»,-ասել է ռազմական փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |