Մարի Յովանովիչ. Երևանի ԱՄՆ դեսպանատան ողջ անձնակազմը հպարտանում է նրանով, որ ապրում և աշխատում է Հայաստանում![]() ![]() PanARMENIAN.Net - 2010 թվականը հայ-ամերիկյան հարաբերություններում նշանավորեց բեղմնավոր համագործակցության ևս մեկ տարի, որը ընթացքում նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն այցելեց Հայաստան: Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի շնորհավորական ուղերձում: Ուղերձում մասնավորապես, ասվում է. «Հուսով եմ, որ առաջիկա տարում այս կապերն առավել կամրապնդվեն ու մեր համագործակցությունը կշարունակի ծաղկում ապրել: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին այս գեղեցիկ երկրի բոլոր ծայրերում ինձ ցուցաբերած առանձնակի ջերմության ու հյուրընկալության համար: Ամերիկյան դեսպանությունում մեզ բոլորիս համար իրապես պատիվ է, որ ապրում և աշխատում ենք Հայաստանում: Հուսով եմ, որ 2010 թվականը կլինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի Հայաստանի բոլոր ընտանիքների համար: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |