Ամերիկյան Synopsys ընկերության շահույթը 2010 ֆինանսական տարում կազմել է $1.38 մլրդ

Ամերիկյան Synopsys ընկերության շահույթը 2010 ֆինանսական տարում կազմել է $1.38 մլրդ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Synopsys ընկերության շահույթը 2010 ֆինանսական տարում նախորդ ֆինանսական տարվա համեմատ աճել է 1.5%-ով` կազմելով $1.38 մլրդ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Synopsys Armenia-ի մամլո ծառայությունից: Synopsys-ի մաքուր եկամուտը 2010 ֆինանսական տարում կազմել է $237.1 մլն: Ընդ որում 2010 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում Synopsys-ի եկամուտը կազմել է $375.5 մլն, մինչդեռ ընկերության մաքուր եկամուտը չորրորդ եռամսյակում կազմել է $25.4 մլն:

Synopsys-ն էլեկտրոնային սարքերի (Elecrtonic Design Automation, EDA) նախագծման ավտոմատացման համակարգերի ոլորտում համաշխարհային առաջատար է, որը միջազգային շուկա է մատակարարում ծրագրային ապահովում, IP, կիսահաղորդիչների մշակման և արտադրության ծառայություններ և այլն: Synopsys-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Մաունթին-Վյուում և ավելի քան 60 գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Ճապոնիայի, Ասիայի և Հնդկաստանի տարածքներում: Հայաստանում Synopsys-ի ներկայացուցչությունը ճյուղի առաջատարն է և Հայաստանում ՏՏ խոշորագույն գործատուներից մեկը: Synopsys Armenia-ն ներդրումներ է կատարում տեղի ՏՏ-կրթության մեջ` համագործակցելով Հայաստանի հիմնական բուհերի հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---