Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ11 հունվարի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, մեծ ցավով տեղեկացա Իրանում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ»: «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ փրկվածներին` արագ ապաքինում և վերականգնում: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը», ասվում է հեռագրում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |