11 հունվարի 2011 - 19:00 AMT
Accenture. 2011 թվականին ակտուալ կլինեն 3D հեռուստացույցները, սմարթֆոնները և պլանշետային համակարգիչները

Սմարթֆոններն ու պլանշետային համակարգիչները լայն տարածում են ստանում, մինչդեռ անձնական համակարգիչների հանդեպ հետաքրքրությունն անկում է ապրում: Նման տվյալներ են բերված կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և աուտոսորսինգի ոլորտում Accenture խոշորագույն միջազգային քոնսալթինգային ընկերության ամփոփիչ զեկույցում:

Accenture-ի կանխատեսումների համաձայն, 2011 թվականին համակարգիչների և բջջային հեռախոսների (բացի սմարթֆոններից) վաճառքը կկրճատվի համապատասխանաբար 39% և 56%-ով: Միևնույն ժամանակ ընկերության փորձագետները կանխատեսում են 3D հեռուստացույցների հանդեպ հետաքրքրության 500%, պլանշետային հեռուստացույցների հանդեպ` 160%, էլեկտրոնային գրքերի ընթերցման սարքավորումների հանդեպ` 133% և սմարթֆոնների հանդեպ հետաքրքրության 26% աճ: Ընկերության հետազոտությունները ցույց են տվել, որ հարցվածների միայն 17%-ն է ծրագրում անձնական համակարգիչ կամ նոութբուք գնել 2011 թվականին, ինչը 39%-ով քիչ է 2010 թվականի ցուցանիշի համեմատ: Հետազոտությունը հիմնված է աշխարհի ութ երկրների` ԱՄՆ, Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի 8002 սպառողների հարցազրույցների վրա: