ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է նպաստել նորածնային մահացության կրճատմանը12 հունվարի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայաստանցի մի խումբ նեոնատոլոգների հետ այցելել են Մարտունու ծննդատուն: Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink ՀԿ-ի համագործակցության շրջանակներում ծննդատունը համալրվել է նեոնատալ խնամք ապահովող ռադիանտ տաքացուցիչներով, վերակենդանացման սարքերով, տաքացնող ներքնակներով, թթվածնային մոնիտորներով և ինֆուզիոն պոմպով: Տրամադրվել են նաև նորածինների շտապ տեղափոխման պարագաներ: «4 տարի առաջ ծրագրի մեկնարկը տրվեց Երևանում, որի արդյունքում կարևորագույն սարքավորումներով համալրվեց մայրաքաղաքի 11 հիվանդանոց: Մեզ համար ուղղակի սկզբունքային եղավ ծրագրի երկրորդ` մարզային, փուլի մեկնարկը: Նախորդ տարեվերջին մենք եղանք Գյումրիում, իսկ հիմա այստեղ ենք: Մենք չենք սահմանափակվելու եղածով: Մարզային նոր այցելություններին զուգահեռ` ուշադրության կենտրոնում է լինելու նաև մասնագետների վերապատրաստումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների ցուցանիշները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Ի դեպ, նորածինների մահացության ռիսկը մեր երկրում կրճատելու ուղղությամբ իրականացվել է զգալի ծավալի աշխատանք և 144 մլն դրամի ներդրում` միայն մայրաքաղաքի 11 հիվանդանոցում: Այսօր արդեն մասնագետներն արձանագրում են, որ դրական միտումն ակնհայտ է, և նորածինների մահացության ռիսկը կրճատվել է 25-30 տոկոսով: Լինելով պատասխանատու կորպորատիվ քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնածավալ ներդրումներ է իրականացնում նպատակային այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված են մայրական և նորածնային խնամքի բուժծառայությունների որակի բարելավմանը և հեռավոր գյուղական համայնքներում այդ ծառայությունների հասանելիության ապահովմանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ |