Հունվարի 13-ին հայերը նշում են Քրիստոսի Անվանակոչության տոնը12 հունվարի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում առավոտյան Սուրբ Պատարագ կմատուցվի, PanARMENIAN.Net ին հաղորդել են Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլպատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլպատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ: Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային: Քրիստոսի Անվանակոչության տոնը (լատ. Praesentatio Domini) քրիստոնեական տոն է, որը նշվում է նաև կաթոլիկների, ուղղափառների և լյութերականների կողմից: Քրիստոսի Անվանակոչությունը խորհրդանշում է Հին և Նոր Կտակարանների հանդիպումը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |