Հաստատվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2011 թվականի ծրագիրը

Հաստատվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2011 թվականի ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունվարի 13-ի նիստի ժամանակ հաստատել է 2011-ի զբոսաշրջության զարգացման ծրագիրը:

Ինչպես հայտնել է կառավարության նիստի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, 2010-ի արդյունքներով այդ ոլորտում աճը կազմելու է շուրջ 15 տոկոս: Ավելին, նրա խոսքերով, 2011-ին նախատեսվում է 10 տոկոս աճ ապահովել այդ ոլորտում և Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 700 000-ի:

Դրա հետ կապված` նախարարը ներկայացրել է ծախսերի նախահաշիվը, որի համաձայն, պետբյուջեից հատկացվելու է 50 մլն դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---