Ալեքսանդր Մարկարով. Հարավային Սուդանի ինքնորոշվելու փորձը ևս մեկ հաղթաթուղթ է Հայաստանի ձեռքում![]() 13 հունվարի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հանրաքվեն Հարավային Սուդանում ցույց տվեց, որ ժողովրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սառեցված դրույթ չէ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: «Հարավային Սուդանի ինքնորոշման գործընթացն իրականացվում է այն պայմաններում, երբ սուբյեկտը նախապաես պայմանավորվածության է հասնել մետրոպոլիայի հետ: Ղարաբաղի ինքնորոշումը կատարվել է 90-ական թվականի նորմատիվ բազայի հիման վրա»,-ասել է Մարկարովը: « Հարավային Սուդանի ինքնորոշվելու փորձը ևս մեկ հաղթաթուղթ է Հայաստանի ձեռքում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում: Ի տարբերություն Սուդանի իշխանությունների, որոնք համաձայնվեցին հանրաքվեի անցկացմանը, ադրբեջանական ղեկավարույթունը քաղաքական կամք չի դրսևորել»,-ասել է քաղաքագետը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |